Последние новости

«ԵՎՐՈՊԱԿԱՆ» ԽԱՌՆԱԿԻՉԸ

Հայաստանում կա մի տխուր կերպար՝ «Եվրոպական կուսակցության» առաջնորդ Տիգրան Խզմալյանը. ոմն հավակնոտ անձնավորություն, որը ժամանակին հրամցնում էր իրեն գրեթե Տիգրան Մեծի կերպարանքով։

ԻՆՉՈ՞Ւ է ԿԵՐՊԱՐՆ ԱՅԴ ՏԽՈՒՐ։ Որովհետև տխուր է տեսնել, թե ինչպես է չափահաս մարդը բացահայտ զառանցանքներ դուրս տալիս։ Եվ դա դեռ հեռարձակվում է իշխանամետ հեռուստաալիքի եթերում, իսկ մեր անհողդողդ վարչապետը ողջունում է այդ տխուր երևույթը որպես «արտախորհրդարանական ընդդիմություն»։

Ժամանակին՝ նախքան 44-օրյա պատերազմը, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սասուն Միքայելյանը «աչքի ընկավ» այն արտահայտությամբ, թե Հայաստանի համար «թավշե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը»։ Այսօր նա, ճիշտ է, քիչ թե շատ պապանձվել է, երևի այն պատճառով, որ ամաչում է նայել թավշե հեղափոխականների կառավարման հետևանքը դարձած վերջին պատերազմում զոհվածների մայրերի աչքերին։

Բայց մաքառող տխմարության խորշը երկար չմնաց դատարկ։ Տիգրան Խզմալյանը եթերում ասում է, թե ընդդիմության 44-օրյա («եվրոպացու» հաշվարկներով) վրանային ակցիան Հայաստանի համար ավելի մեծ վտանգ էր ներկայացնում, քան 44-օրյա պատերազմը... Դե, ինչպե՞ս վերաբերվել այդ մարդկանց՝ պարկեշտ բառապաշարի շրջանակներում։

Իսկ «հրաշք եվրոպացու» հակառուսական հռետորաբանությունը մի առանձին երգ է։ Ռեժիսոր Խզմալյանի երգ երգոցի կրկներգն այն մասին է, թե Ռուսաստանը մտադիր էր «քաղաքացիական պատերազմ արտահանել Հայաստան», պոկել մեզ Իրանից, սակայն Վաշինգտոնը դրան խանգարեց, թեև «Ռուսաստանի զավթիչ զորքերն» առաջվա պես Հայաստանում են, ճիշտ է, նրանց արդեն քիչ է մնացել…

Չէ, հասկանալի է, որ ապրում ենք 21-րդ դարում, սոցիալական ցանցերի առկայությամբ, յուրաքանչյուր ոք կարող է բարբաջել խելքին փչած ցանկացած զառանցանք։ Եվ ժամանակներն այնպիսին են, որ կարելի է գտնել ցանկացած զառանցանքի մի քանի տասնյակ կողմնակիցներ, կամ, ինչպես ասում են «Քաղաքացիական պայմանագրի» իմաստուն պատգամավորները՝ «ուսապարկեր», և անվանել այդ «կուսակցությունը», ասենք, «Եվրոպական» կամ «Տիեզերական». ինչո՞ւ մանրանալ։ Պետռեգիստրը կդիմանա, ճա՞րն ինչ։

Եթե օբյեկտիվ խոսենք, ի՞նչ դժգոհություններ կան Խզմալյանի նկատմամբ։ Ո՜վ գիտե, գուցե մարդը փոքր ժամանակ անհաջող ընկել է հեծանիվից ու արևմտյան կիսագունդը ծռվել է ի վնաս արևելյանի։ Բայց եթեր տրամադրել վայ-զավեշտական կերպարներին... Մի՞թե իշխանամետ ԶԼՄ-ներում այդ աստիճան աղետալի անհույս վիճակ է։

Ասենք, խոսքը միայն մի հայտնի իշխանամետ հեռուստաալիքի մասին չէ։ Հետ չի մնում նաև մի հեղինակավոր թերթ, որտեղ մեր «եվրոպական» հերոսը գրում է այն մասին, թե Խորհրդային Միությունում եղել է «չեչենների, ինգուշների, թաթարների, կալմիկերի, հրեաների, էստոնացիների, լիտվացիների, լատվիացիների, տասնյակ այլ փոքր ժողովուրդների ցեղասպանություն»… Գրում է և ոգևորվելով իր «հայտնագործությունից»՝ շարունակում. «Պուտինիզմի երկու տասնամյակները Ռուսաստանի հետ վերադարձի պատմությունն են դեպի ԽՍՀՄ, իսկ հետն էլ այնտեղից փախած բոլոր հարևաններին խորհրդային համակենտրոնացման ճամբար վերադարձնելու հիստերիկ փորձերը։ Ասենք, Պուտինի ու իր բանդայի ջանքերն իզուր չեն անցել. ատելությունն ու արհամարհանքը, պատժամիջոցներն ու բոյկոտը քաղաքակիրթ աշխարհի կողմից վերջին ամիսներին սրընթաց վերածում են Ռուսաստանը եթե ոչ ԽՍՀՄ-ի, ապա առնվազն ՀԿՀԵ-ի՝ Հյուսիսային Կորեայից էլ հյուսիսային երկրի»։

…. Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ գործընկեր Վահագն Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է. «Հայաստանը ոչ միայն մեր գործընկերն է, այլև մեր ռազմավարական դաշնակիցը. մենք գնահատում ենք դա։ Հասկանում ենք այն ամենը, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, Հայաստանի շուրջ...»։ Առայժմ Ռուսաստանում հասկանում են։ Բայց արդյոք երկա՞ր կտևի դա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПЕРЕД СТЕНОЙ ПОДЛОСТИ И ЛЖИ
      2024-05-14 12:30

      Лидер Движения "Тавуш во имя родины", лидер народных протестов против режима Пашиняна архиепископ Баграт сегодня пойдет на Третий участок - некогда "логово" ереванского электората Пашиняна. Говорить с людьми, слушать их. Делать то, чего не сделала привилегированная структурированная оппозиция, которая любит ворчать на "несознательность народа".

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 

    • ПОСОЛ ПОШЕЛ В ШУШИ
      2024-05-07 12:53

      Посол США в Азербайджане Марк Либби поставил в неудобное положение прозападную армянскую тусовку. С разницей в один день посол сначала заявил одному азербайджанскому сайту, что не намерен посещать Шуши, чтобы не становиться "участником шоу", а на следующий день поехал и с женой там радостно сфотографировался… 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ