Последние новости

Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել Ավիվում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օդանավակայանում դիմավորման արարողությանը մասնակցում են Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը, նախագահ Իցհակ Հերցոգը, կառավարության անդամներ և այլ պաշտոնյաներ։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի այցից առաջ օդանավակայանում կառուցվել է մի համալիր, որն ունի բեմ և 150 տեղանոց ամֆիթատրոն լրագրողների և պաշտոնատար անձանց համար: Այստեղ Բայդենին կցուցադրեն իսրայելական ՀՀՊ համակարգերը, ներառյալ նորագույն «Երկաթե ճառագայթը»:

Հիշեցնենք, որ Բայդենն առաջին անգամ է ԱՄՆ նախագահի պաշտոնում ժամանել Մերձավոր Արևելք։ Մինչև հուլիսի 16-ը նա կայցելի Հորդանան գետի արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա, կհանդիպի Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի, ԱՄԷ-ի առաջնորդ Մուհամմեդ բին Զայեդի և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ