ՌԴ-ն և Իրանը կարող են համագործակցել պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու համար
Իրանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է, և Մոսկվան շատ է գնահատում երկկողմ հարաբերությունները։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Իրանի պետական հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք շատ ենք գնահատում մեր հարաբերությունները և մեծ նշանակություն տալիս դրանց։ Ուրախալի է, որ երկու երկրների նախագահները մշտական շփման մեջ են», - ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար հավելել է, որ վերջին մի քանի տարիներին նոր թափ է հաղորդվել ՌԴ-ի և Իրանի միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացմանը:
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Իրանն իրենց համագործակցությամբ կարող են նվազագույնի հասցնել պատժամիջոցների հետևանքները:
Նա նշել է, որ Իրանը, տևական ժամանակ լինելով պատժամիջոցների տակ, կարողացել է մեծացնել իր ժողովրդի բարեկեցությունը՝ չնայած սահմանափակումներին: «Ռուսաստանը նույնպես սովոր է պատժամիջոցների»,– ասել է Պեսկովը՝ հավելելով, որ երկրի դեմ սահմանափակումներ են մտցվել դեռ ԽՍՀՄ–ի ժամանակներից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 20:00
Группа ученых из Китая провела масштабное исследование и выявила шесть способов проведения свободного времени, которые замедляют ухудшение памяти и уменьшают риск деменции.
-
2024-05-02 19:50
Грузия отказалась от переговоров по стратегическому партнерству с США, заявила американский посол Робин Данниган.
-
2024-05-02 19:48
Сразу несколько статей Конституции Армении были нарушены при блокировке сотрудниками полиции дороги, ведущей к селу Киранц Тавушской области. Об этом координатор инициативы "Айакве" Аветик Чалабян заявил на акции оповещения перед зданием МВД Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-02 19:45
Канцлер Германии Олаф Шольц встретится с президентом Франции Эммануэлем Макроном в четверг вечером в Париже на ужине, чтобы обсудить политику Европейского союза и Китая, пишет Politico, передает NEWS.am.