Последние новости

Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով. դատական նիստը հետաձգվեց

«Սիլվայի գործով» նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի կես։

Բավական ուշացումով նիստն սկսելով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել է, որ ուշացումը կապված էր այն բանի հետ, որ ինքը գտնվել է խորհրդակցական սենյակում մեկ այլ գործով։ Պարզվել է, որ նիստին ներկա չէ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսով է վարակվել, թեստը հանձնվել է հուլիսի 14-ին։

Փաստաբանը դատարան է ներկայացրել համապատասխան փաստաթղթեր։ Հաշվի առնելով, որ նախկին նախագահը երկու շաբաթ կարանտինի մեջ է լինելու, դատավորը պատրաստվել է հետաձգել նիստը։ Նախկին փոխվարչապետի, ներկայում՝ պատգամավոր Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 2-23-ը արձակուրդում է լինելու և խնդրել է այդ ընթացքում նիստեր չնշանակել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ ինքն էլ է արձակուրդում լինելու օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 16-ը։

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 13-ին։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ