Последние новости

Լիբանանում Պակիստանի դեսպանը Արամ Ա-ին հրավիրել է իր երկիր

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Պակիստանի դեսպան Սալման Աթարին։ Տեղեկությունը հրապարակվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ հուլիսի 28-ին կայացած հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանատան աշխատակիցները։

«Կաթողիկոսը Լիբանանում կատարվող իրադարձությունների, խնդիրների վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց նորանշանակ դեսպանին։ Խոսեց նաև Հայաստանի և Արցախի ժողովուրդների իրավունքների մասին։ Վեհափառն անդրադարձավ քրիստոնյա-իսլամական երկխոսությանը և համագործակցությանը` մատնանշելով կարևոր դեպքեր ու հատկանշական երևույթներ»,- ասված է հաղորդագրությունում։

Աթարին էլ իր հերթին շեշտել է քրիստոնյա-իսլամական երկխոսությանը նոր թափ հաղորդելու կարևորությունը` ընդգծելով փոխադարձ հարգանքն ու վստահությունը։ Դեսպանը նշել է, որ իրենք այդ ուղղությամբ աշխատանքներ կտանեն և Վեհափառին հրավիրել է Պակիստան` հանդիպումներ ունենալու և դասախոսություններ կարդալու։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ