3 բրոնզե մեդալ՝ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադայից
Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադային ՀՀ մասնակիցները նվաճել են 3 բրոնզե մեդալներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։
Օգոստոսի 14-22-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 46 երկրի 250 աշակերտներ:
Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանն ու Վյաչեսլավ Պետրոսյանը և ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացել են բրոնզե մեդալների։
Օլիմպիադայում իրենց ուժերն են չափել նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Արտավազդ Հարությունյանը և Մարի Հայրապետյանը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ԵՊՀ դասախոս Արուսյակ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ 2021 թ. Հայաստանի թիմն Աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե մեդալների և 2 գովասանագրերի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-13 05:33
Тюрколог Варужан Гегамян пишет:
-
2024-05-13 05:25
Секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян получил доступ и изучил топографические материалы 1980-х годов, связанные с делимитацией границы Армении с Азербайджаном. Об этом он сообщил в соцсетях.
-
2024-05-12 18:49
На площади Республики Еревана стартует всенациональный митинг, созванный предстоятелем Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископом Багратом Галстаняном.
-
2024-05-12 17:07
С территории у Матенадарана стартовало молодежное шествие к площади Республики в Ереване, где в 18:30 начнется общенациональный митинг во имя Родины.