Մեղքն ուրիշի վրա բարդելու փորձ է. Տիրան Խաչատրյանը` Ջալալ Հարությունյանի գործի մասին
ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելը մեղքն ուրիշի վրա բարդելու փորձ է համարում։ Այս մասին Խաչատրյանն ասաց «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Ակնարկելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Խաչատրյանը հիշեցրեց, որ բավական վաղուց կոնկրետ պատասխանատուն հայտարարել է, որ ինքը թիվ 1 պատասխանատուն է, բայց ոչ թիվ 1 մեղավորը։
Նրա խոսքով` այդքանն արդեն հերիք էր, որպեսզի հասկանալի լիներ, որ իր վրայից մեղքը հանելու և ուրիշ մեղավորների «նշանակելու» փորձեր կլինեն։
«Ինչ վերաբերում է տարբեր հրամանատարների պատասխանատվության ենթարկելուն, ապա այլ տարբերակ այս իրավիճակում չի կարող լինել։ Այդ դեպքում ովքե՞ր են լինելու պատասխանատուները` սովորական քաղաքացինե՞րը, կամավորնե՞րը, թե՞ ավելի ցածր օղակի հրամանատարներ, որոնք մեծ պատասխանատվություն չեն կրել»,- ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է հնարավոր բացթողումներին, նրա խոսքով` անթերի մարդ չկա, այլ հարց է, թե ինչպես են դրանք մատուցվելու։
«Իմ տեղեկություններով ու պատկերացմամբ` շատ բաներ, որոնք որպես մեղադրանք են ներկայացվել` սխալ է։ Համապատասխան պաշտոնատար անձինք այդ մասին նշել են և բացատրություններ են տվել քննչական մարմիններում»,- նշեց Խաչատրյանը։
Թե ինչու է այսպիսի ընթացք տրվել գործին, ըստ նրա, այլ հարց է, այդ թվում` քաղաքական։
Հիշեցնենք, որ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար այսօր` սեպտեմբերի 2-ին, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 05:30
Иранское агентство Tasnim со ссылкой на командующего армией иранской провинции Восточный Азербайджан сообщает, что было обнаружено точное местоположение потерпевшего крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси.
-
2024-05-20 05:27
Кабинет министров Ирана провел в воскресенье экстренное заседание, чтобы разобраться с последствиями крушения вертолета на северо-западе страны, на борту которого находились президент Ирана Эбрахим Раиси и другие высокопоставленные лица, собщает ИРНА.
-
2024-05-20 05:24
Иранист Вардан Восканян прокомментировал реакцию азербайджанской стороны на крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси после визита в Азербайджан.
-
2024-05-20 05:14
Духовный лидер Ирана Аятолла Хаменеи сожалеет об аварии вертолета, на борту которого находились президент страны Эбрахим Раиси и его окружение и надеется на их благополучное возвращение.