Հայաստանում նոր էներգաբլոկը կկառուցվի Մեծամորում
Հայաստանում նոր էներգաբլոկը կկառուցվի Մեծամորի գործող ԱԷԿ-ի տարածքում։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ 2025-2026 թթ. ծրագրվում է սկսել նոր ԱԷԿ-ի կառուցումը։ Մենք նախարարությունից փորձել ենք ճշտել նոր կայանի տեխնիկական պարամետրերի հարցը։
Sputnik Արմենիային նախարարությունից հայտնել են, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ հարցերը քննարկման փուլում են։
«Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի հզորությունը, ռեակտորի մոդելը, տեխնիկական այլ պարամետրեր, ինչպես նաև ֆինանսավորման կառուցվածքը, աղբյուրները, պայմանները և ժամկետները կհստակեցվեն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումից հետո»,- ասված է նախարարության պատասխանում:
Հունիսին «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները սկսել են նոր ատոմային էներգաբլոկի նախագծի շուրջ բանակցությունները։ Մասնավորապես քննարկվել է ՋՋԷՌ (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր) տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կառուցվածքի, ՏՏՀ կատարման տեխնիկական առաջադրանքի և կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների քննարկումը:
Նշենք նաև, որ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, օգոստոսի 28-31-ը գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, այցելել է նաև Կուրսկի ԱԷԿ-2-ի շինհրապարակ։
Ավելի վաղ դիտարկվում էին ինչպես խոշոր, այնպես էլ միջին հզորությամբ մեկ կամ մի քանի կայանի (300-600 ՄՎտ) կամ նույնիսկ էներգաբլոկների (50-150 ՄՎտ) կառուցման տարբերակ։ Առայժմ ընտրությունը կատարվել է հօգուտ խոշոր կայանի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 13:57
2 мая в посольстве Франции в Армении группе учёных за «Археологические исследования, направленные на сохранение наследия Ереруйка (Армения/Франция)» была вручена символическая премия Европейской Комиссии и Ассоциации «Europе Nostra».
-
2024-05-03 13:55
Премьер-министр Грузии Ираклий Кобахидзе в ходе телефонного разговора с советником Госдепартамента Дереком Шолле обвинил бывшего американского посла в Тбилиси Келли Дегнан в поддержке революционных процессов в республике в 2020-2023 годах.
-
2024-05-03 13:53
Депутат от оппозиционного блока "Армения" Гегам Назарян считает, что если процесс делимитации невыгоден ни одному из сел Армении, то он невыгоден всей стране в целом.
-
2024-05-03 13:53
75,7% участников опроса Gallup International в Армении заявили, что однозначно не готовы к сосуществованию с азербайджанцами, если международные структуры гарантируют мир и безопасность, сообщил глава армянского представительства «GALLUP International Association» Арам Навасардян на пресс-конференции в пятницу.