Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. 3,5 ԱՄԻՍ Է՝ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԱՅԴ ԱՐԲԱՆՅԱԿԻՑ ԱՐՎԱԾ ԳԵԹ ՄԵԿ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Ինչպես հիշում եք, մայիսի 25-ին «հայկական» արբանյակ տիեզերք ուղարկեցին, որն, իբր, ոչ միայն կարևոր ռազմական-հետախուզական նշանակություն ուներ*, այլև (ըստ նիկոլական ժեխմեդիայի) նաև ոչնչացրել էր Իլհամ Ալիևի տունը ու, եթե լավ խնդրեիր, կարող էր նաև սուրճ դնել և ուսերը մերսել։
3,5 ամիս է՝ սպասում ենք այդ արբանյակից արված գեթ մեկ լուսանկարի։ Կոֆե չենք ուզում, մասաժ չենք ուզում, ընդամենը մի հատ լուսանկար, որ հասկանալի լինի, թե Հայաստանի պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ ինչի վրա է ծախսվել։
Խոստանում էին «մինչև հուլիսի վերջերը» ցույց տալ, խոստանում էին նաև «Սթարմուս» փառատոնին ցույց տալ։
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հենց այս րոպեներին «Սթարմուսի» բեմից պիտի խոսեր այդ արբանյակը սարքած և տիեզերք ուղարկած Satlantis, LLC իսպանական ընկերության տնօրենը (ի դեպ, փառատոնի ծրագրում իր անվան դիմաց նշած չէր, թե «Սաթլանթիսի» տնօրենն է)։
Եթե այս գրառումը կարդացողներից մարդ կա հիմա այդ միջոցառմանը, խնդրում եմ ինձ ասել. վերջը ցույց տվե՞ց արբանյակից արված լուսանկարները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.