Последние новости

Օհանյան․ Չի բացառվում, որ Ադրբեջանի ԶՈւ-ի կազմում վարձկաններ, ահաբեկչական խմբեր կան

Չի բացառվում, որ Ադրբեջանի ԶՈւ-ի կազմում վարձկաններ, ահաբեկչական խմբավորումներ կան։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Վերջին տեսագրություններից մեկի ժամանակ արաբերեն խոսակցություն կա։ Համենայն դեպս, բոլորն Ադրբեջանի բանակի համազգեստով են,, և ամեն ինչի պատասխանատուն Ադրբեջանն է»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` ադրբեջանցիները շարունակում են վայրագություններ անել` Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումներին սովորեցնում են խոշտանգելուն, վախ սերմանելուն։

Օհանյանը նշում է, որ մեր խնդիրը ոչ թե անընդհատ զիջումների գնալն է, այլ շարժում իրականացնելը` պետք է ատամ ցույց տալ բոլորին, ովքեր անվտանգության խնդիրների համար պատասխանատու են։ Առաջին հերթին, ըստ նրա, մենք մեր դիմադրողականությունը պետք է բարձրացնենք։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ