Последние новости

Ադրբեջանական զինուժը 10-15 րոպե կրակել է Ներքին Հանդի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժն այսօր երեկոյան կրակել է Սյունիքի մարզի Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հենքին Հանդի համայնքապետ Խաչիկ Բաղդասարյանը։

«Մի 10-15 րոպե կրակել են։ Այս պահի դրությամբ հանգիստ վիճակ է»,– ասաց նա։

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ