Последние новости

Բլինկեն․ ԱՄՆ-ն այսուհետ ևս կաջակցի հայ ժողովրդի ինքնիշխանությանն ու անվտանգությանը

ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Այս մասին Հայաստանի անկախության օրվան նվիրված շնորհավորական ուղերձում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Այն պահից ի վեր, երբ ավելի քան 30 տարի առաջ Հայաստանը հռչակեց իր անկախությունը, մենք տեսնում ենք ձեր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների զարգացմանը և ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, տնտեսությանը և արդարադատության ոլորտին: Մենք հպարտանում ենք այդ ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությամբ, դա հաստատում է, որ մենք ընդհանուր արժեքներ ունենք։ Մենք շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը», - ասել է Բլինկենը։

Պետքարտուղարն ավելացրել է, որ գնահատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում ավելի մեծ կայունություն ապահովելու ջանքերին: Բլինկենը ԱՄՆ-ի անունից ցավակցություն է հայտնել «վերջին հարձակումների» հետևանքով զոհերի կապակցությամբ, վստահեցնելով, որ Վաշինգտոնը նախկինի պես վճռական է աշխատել Հայաստանի և այլ կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար:

«Մենք մեր երկկողմ հարաբերությունների և տնտեսական կապերի հետագա զարգացում ենք ակնկալում։ Հայ ժողովրդին մաղթում եմ բարգավաճում և խաղաղություն գալիք տարում», - նշել է պետքարտուղարը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ