Նույն թերություններն ունի նաև ՆԱՏՕ-ն. Սեյրան Օհանյանը` ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու մասին
ՀԱՊԿ–ի ամրության համար Հայաստանը նույնպես իր ներդրումը պետք է ունենա։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով ՀԱՊԿ–ից դուրս գալ-չգալու հարցին։
Օհանյանը նշեց, որ պետք է պետք է իրավիճակին ռեալ նայել և տեսնել, թե ինչ աշխարհագրական դիրքում ենք։ Նրա խոսքով` թեև գտնվում ենք Արևմուտքի և Արևելքի հատման կետում, սակայն աշխարհագրությամբ ավելի շատ հավաքական անվտանգության տարածաշրջանին ենք մոտ։
«Տարիներ ի վեր ՀՀ–ն լուրջ աշխատանք է կատարել հատկապես ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ։ Այսինքն, գոնե 3 ուղղություններով մենք օրինակելի ենք եղել` օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, խաղաղապահ ուժերի ձևավորման և ռազմական կոմիտեն ստեղծելու առումով։ Յուրաքանչյուր կազմակերպություն ունի ինչպես լավ կողմեր, այնպես էլ թերություններ. նույն թերություններն ունի նաև ՆԱՏՕ–ն։ Այսինքն` ՆԱՏՕ–ում էլ կան երկրներ, որոնք խնդիրներ ունեն իրար հետ` Հունաստանն ու Թուրքիան»,–ասաց Օհանյանը։
Նա հարցրեց` ի՞նչ են արել ՀՀ գործող իշխանությունները ՀԱՊԿ–ի ընթացակարգերն ամրապնդելու համար։ Օհանյանը նշում է, որ մինչև ՀԱՊԿ–ին դիմելը, ՀՀ իշխանությունները ներսում պետք է քայլեր անեին, օրինակ, մոբիլիզացիա իրականացնեին։
Օհանյանը հավելեց, որ այսօրվա իշխանությունները պարտվողական կերպարի մեջ են և բանակցել չեն կարողանում։ Իսկ բանակցողին փոխելով, ըստ նրա, կփոխենք ամեն ինչ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.