Последние новости

Ոստիկանապետը հանձնարարել է ուսումնասիրել Եռաբլուրում ոստիկանների գործողությունները

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների գործողությունները։

Հայտնում է ՀՀ ոստիկանությունը` հավելելով. «Սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ»:

Այդուհանդերձ, ոստիկանությունը խոստանում է, որ հանրությունը կիրազեկվի ուսումնասիրության արդյունքների մասին:

«Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով: Չմոռանանք, որ ոստիկանությունը առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության և անկախության համար մղվող պայքարի, և Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաև ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ»,– ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` զոհվածների հարազատները դեռ երեկ երեկոյից հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Այսօր առավոտյան 37 ծնողի ոստիկաններն ուժով հեռացրել էին տարածքից ու բերման ենթարկել բաժիններ։

Ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր` բերման ենթարկվածներից 2 կին մարմնական վնասվածքներ են ստացել։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ