Последние новости

Իրանն ու Ադրբեջանը սկսել են Արաքս գետի վրայով կամրջի կառուցումը

Իրանն ու Ադրբեջանը սկսել են Արաքս գետի վրայով կամրջի կառուցումը, հաղորդում է Press TV-ը։

IRIB News-ի փոխանցմամբ՝ Իրանի տրանսպորտի նախարար Ռոստամ Քասեմին և Ադրբեջանի վարչապետ Շահին Մուստաֆաևը մասնակցել են Արաքսի վրայով կամրջի շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված տեսահանդիպմանը։

Նշվում է, որ կամուրջը կունենա 220 մետր երկարություն և 25 մետր լայնություն։ Շինարարությունը կավարտվի 18 ամսում։

«Ի սկզբանե Ադրբեջանը ձգտում էր միջանցք ստեղծել ազատագրված շրջաններից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով։ Իրանը դեմ էր այդ գաղափարին՝ տարածաշրջանի սահմանային ստատուս քվոյի վրա ունեցած ազդեցության պատճառով։

Իրանը նախկինում նշել է, որ չի հանդուրժի տարածքների պատմական ստատուս քվոյի որևէ փոփոխություն, որոնք նախկինում եղել են Իրանի մաս և դեռևս խորը կապեր ունեն իրանական մշակույթի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ