Последние новости

Կիպրոսի նախագահ․ ԵՄ-ի անգործությունը կարող է Հունաստանի և Թուրքիայի միջև պատերազմի հանգեցնել

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտնել է, որ, քանի դեռ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵՄ-ն, աչք է փակում Թուրքիայի ռազմատենչության վրա, դրանով պարգևատրում է ագրեսորին և զգուշացրել, որ նման հանդուրժողականությունը կհանգեցնի ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանի և Թուրքիայի միջև ռազմական առճակատման, հաղորդում է Cyprus Mail-ը։

Անաստասիադեսի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահվածքն այլ բան չի նշանակում:

Զուգահեռներ անցկացնելով Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմին՝ Կիպրոսի նախագահն ասել է, որ անօրինական կերպով այլ պետության տարածք ներխուժողը, միջազգային իրավունքն ու եվրոպական արժեքները, ինչպես նաև իդեալների բոլոր սկզբունքները խախտող պետությունը չի կարող ներման արժանանալ:

«Պետք է հասկանալ, որ քանի դեռ միջազգային հանրությունը, քանի դեռ ԵՄ-ն, և ես դա համարձակորեն եմ ասում, աչք է փակում, ընդունում կամ հանդուրժում է Թուրքիայի վարքագիծը, կարծում եմվարձատրում է կռվարարին, ով ցանկանում է զոհ համարվել: Պարոն Էրդողանի պահվածքն այլ կերպ չի կարելի բացատրել։ Եվրոպայի հանդուրժողականությունն է դա թույլ տալիս …», - ասել է Կիպրոսի նախագահը:

Անաստասիադիսը հետաքրքրվել է նրանով, թե միջազգային իրավունքի ո՞ր կողմն է թույլ տալիս Թուրքիային՝ սպառնալ Հունաստանի տարածքային ինքնիշխանությանը կամ անտեսել ՄԱԿ-ի բանաձևերը:

«Երկակի ստանդարտները չեն նպաստում միջազգային իրավունքին, այլ նպաստում են միջազգային անարդարությանը», - ասել է նա՝ զգուշացնելով, որ եթե միջազգային հանրությունը շարունակի անգործության մատնված մնալ, ապա նոր պատերազմի վտանգ կառաջանա ԵՄ անդամ երկրների, ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև, «և հենց այդ պարագայում նրանք կհասկանան, որ իրենց հանդուրժողականությունը աղետ է բերել»։

Նախագահը նշել է, որ կիպրացիները կռվարար ժողովուրդ չեն և պետությունը փորձում է գտնել լուշում, որից կշահեն թե՛ կիպրոսի հույները, և թե՛ թուրքերը: Նա նշել է, որ վստահության ամրապնդման միջոցառումների մի քանի բովանդակալից առաջարկներ է ներկայացրել, որոնք երկխոսության համար նոր ճանապարհ կհարթեն:

«Ցավոք, հակառակ կողմի առաջարկներն ուղղված են քննարկելու, ինչպե՞ս արդարացնել երկու պետություն ստեղծելու իրենց ձգտումները»,- ասել է Անաստասիադեսը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ