Последние новости

Սիմոնյանը հանդիպել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորների հետ

Պաշտոնական այցով Մոսկվա մեկնած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու հայ խորհրդականներն այսօր հանդիպել են Պետական դումայի «Եդիայա Ռոսիա» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն անվտանգային և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցերում»,– հանդիպմանը հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ըստ հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ սահմանին ադրբեջանական զինված ուժերը երեկ կրկին հրաձգություն են իրականացրել: Հայկական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, ենթակառուցվածքներին հասցված վնասները:

«Մենք` որպես իշխող կուսակցություն, պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի շուրջ տարբեր ձևաչափերի քննարկումներ և խորհրդակցություններ անցկացնել»,-նշել է «Եդիայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը:

Քննարկվել են նաև Ռուսաստանում ապրող հայերի կենսագործունեությանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ), «Նոր մարդիկ» («Новые люди»), «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») և Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ