Последние новости

Ադրբեջանի ԱԳՆ-ն նորից դժգոհ է Մակրոնից

Ադրբեջանի ԱԳՆ-ն «կանխակալ և անընդունելի» է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Հարավային Կովկասի գործընթացների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահի 2022թ. հոկտեմբերի 12-ի հարցազրույցում արված հայտարարությունները համարում է անընդունելի, միակողմանի, որոնցում արտահայտված է բացահայտ աջակցությունը Հայաստանին։ ԱԳՆ-ն նաև կտրականապես հերքում է Ֆրանսիայի նախագահի անհիմն հայտարարությունները Ադրբեջանի վերաբերյալ»։

«Ադրբեջանը չի հրաժարվում Ֆրանսիայի միջնորդությունից Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, Մակրոնի նախաձեռնությամբ այդ ուղղությամբ տեղի են ունեցել հանդիպումներ 2022թ. փետրվարի 4-ին և 2022թ. հոկտեմբերի 6-ին։ Բայց Ֆրանսիայի նախագահի արած հայտարարություններն Ադրբեջանի հասցեին լուրջ կասկածի տակ են դնում նրա չեզոքությունն ու անկանխակալությունը որպես միջնորդի»։

Միևնույն ժամանակ, անտակտ ձևով նշվում է, որ «տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու Ադրբեջանի փորձերի համատեքստում» Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և անհիմն մեղադրանքները (Բաքվի հասցեին) Ադրբեջանին ստիպում են մեկ անգամ ևս վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ