Չավուշօղլուն քննադատել է Հայաստան կարիքների գնահատման առաքելություն ուղարկելու ԵԱՀԿ որոշումը
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել է Հայաստան կարիքների գնահատման առաքելություն ուղարկելու ԵԱՀԿ որոշումը, գրում է Anadolu-ն։
Ելույթ ունենալով Մերսին նահանգում՝ Չավուշօղլուն նշել է, որ ԵԱՀԿ-ն իրեն որպես «անլուծելի խնդիրների կենտրոն» է հռչակել, իսկ Հայաստանի վերաբերյալ վերջին որոշումը հակասում է հենց կազմակերպության պահանջներին ու մանդատին։
«Սեփական դիրքորոշումը պարտադրելու փորձը և ստատուս քվոյի ձևավորումն անընդունելի է»,-նշել է նա։
Նա հիշեցրել է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ԵԱՀԿ երկարամյա ձախողված միջնորդական ջանքերը։ «Տարիների ընթացքում նրանք պարզապես ձգձգեցին գործընթացը: Իսկ այսօր առաքելություն կամ դիտորդներ ուղարկելիս փորձում են անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանին աջակցելու ցանկությունն ակնհայտ է»,-ընդգծել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ ԵՄ-ում էլ առանձնահատուկ անկեղծություն չկա։
«ԵՄ-ն չի կատարում համաձայնագրերի պայմանները»-հայտարարել է Չավուշօղլուն։ Միաժամանակ Չավուշօղլուն նշել է, որ Բաքվի և Երևանի միջև երկխոսության ցանկացած դրական զարգացում դրական է ազդում Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների վրա։
«Ի վերջո, ամենաշատը կշահի հենց Եվրոպան»,-հավելել է նա։
Նա նաև ուշադրություն է հրավիրել Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքի աճող նշանակության վրա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-06-03 06:38
В рамках рабочего визита в Украину руководитель административного района Нор Норк передал мэру Киева Виталию Кличко официальное приглашение от имени мэра Еревана Тиграна Авиняна посетить столицу Армении.
-
2024-06-03 06:34
3 июня, в 10:00, я отправлюсь в Следственный комитет РА. Об этом во во дворе церкви Святой Анны заявил архиепископ Баграт Галстанян.
-
2024-06-03 06:23
Движение "Тавуш во имя Родины" не угаснет, не нужно об этом беспокоиться. С таким призывом обратился один из лидеров движения, архиепископ Баграт Галстанян к участникам движения, подводя итоги уходящей недели во дворе церкви Святой Анны в Ереване.
-
2024-06-03 06:22
Посол Армении в Украине Владимир Карапетян и глава административного района Нор Норк Еревана Тигран Тер-Маргарян посетили город Буча в Украине. Об этом на платформе Instagram сообщает городская администрация Бучи.