Последние новости

Զախարովա․ Զելենսկին փափագում է միջուկային առճակատում սկսել աշխարհում

Վլադիմիր Զելենսկին շատ կցանկանար միջուկային առճակատում սկսել աշխարհում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նա (Զելենսկին – խմբ.) շատ է ուզում միջուկային առճակատում սկսել», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով` հենց այդ նպատակով է կիևյան ռեժիմը պարբերաբար գնդակոծում Զապորոժիեի ԱԷԿ–ը։

«Կիևյան ռեժիմի տեսանկյունից այդ օբյեկտի հրետակոծումից հետո Արևմուտքը մի շարք միջոցառումների ու քայլերի պետք է դիմեր, որոնք պարզապես աշխարհը միջուկային աղետի սահմանին կհասցնեին։ Նրանց պատրվակ է պետք», – ընդգծել է Մարիա Զախարովան։

Երբ ռուսական կողմի ջանքերով Զապորոժիեի ԱԷԿ–ի հետ կապված փորձըԿիևի մոտ ձախողվեց, նրանք «գործի դրեցին այդ սարսափելի կործանարար տրամաբանության հաջորդ փուլը` միջուկային «կեղտոտ ռումբի» կիրառումը», – նկատել է Զախարովան։

«Նրանց, ովքեր այսօր Արևմուտքում պաշտոնապես ասում են` ո՛չ, ամեն ինչ այնպես չէ, ինչպես ձեզ թվում է, կիևյան ռեժիմը որևէ բան մոգոնելու մտադրության չունի, ես հիշեցնում եմ ՆԱՏՕ–ին դիմելիս Զելենսկու խոսքերը. «կանխարգելիչ հարված հասցրեք նրանց միջուկային զենքով»», – հավելել է Զախարովան։

Նա հորդորել է Արևմուտքին ազդել Կիևի վրա, որպեսզի հրաժարվի այդ վտանգավոր արկածախնդրությունից և բոլոր այն քայլերից և գործողություններից, որոնք կապված են միջուկային շանտաժի հետ։

Զախարովան հայտարարել է, որ հնարավոր է` Կիևը միջուկային շանտաժն օգտագործում է արևմտյան երկրներից էլ ավելի մեծ օգնություն ստանալու նպատակով։

«Ինչի՞ համար է այդ ամենն անհրաժեշտ Կիևին։ Հնարավոր է, որ միջուկային շանտաժը կիևյան ռեժիմն օգտագործում է նաև Արևմուտքից էլ ավելի մեծ ֆինանսական և ռազմական օգնություն ստանալու համար», – ասել է նա։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ