Последние новости

Պուտին․ Վերջին ամիսներին Արևմուտքը քայլեր է ձեռնարկել աշխարհում իրավիճակի սրման համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի նիստում, հայտարարել է, որ վերջին ամիսներին Արևմուտքը մի շարք քայլեր է ձեռնարկել աշխարհում իրավիճակի սրման ուղղությամբ:

 


«Այսպես կոչված Արևմուտքում, իհարկե, չկա որևէ միասնականություն։ Հասկանալի է, որ դա բարդ կոնգլոմերատ է, բայց, այնուամենայնիվ, ասենք այնպես, որ Արևմուտքը վերջին տարիներին և հատկապես վերջին ամիսներին մի շարք քայլեր է ձեռնարկել սրման ուղղությամբ։ Նրանք միշտ խաղում են սրացման վրա, դրանում ոչ մի նոր բան չկա: Դա Ուկրաինայում պատերազմի հրահրումն է, Թայվանի շուրջ սադրանքները, համաշխարհային պարենային ու էներգետիկ շուկաների ապակայունացումը»,- ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը։

Նախագահը նաև նշել է, որ Արևմուտքը մասնակցել է գազատարների ոչնչացմանը:

«Դա ընդհանրապես սահմանից դուրս ինչ-որ բան է, բայց, այնուամենայնիվ, մենք ականատես ենք լինում այդ իրադարձություններին»:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ մարդկության առջև այժմ, ըստ էության, երկու ճանապարհ կա՝ կա՛մ շարունակել կուտակել խնդիրների բեռը, կա՛մ, այնուամենայնիվ, միասին փորձել լուծումներ գտնել՝ թեկուզ ոչ իդեալական, բայց աշխատող։

Պուտինը վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ և՛ բազմաբևեռ աշխարհակարգի նոր կենտրոնները, և՛ Արևմուտքը ստիպված կլինեն ընդհանուր ապագայի մասին իրավահավասար զրույց սկսել։ «Գիտեք, ես միշտ հավատացել և հավատում եմ ողջախոհության ուժին»,– ասել է ՌԴ ղեկավարը:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ