Последние новости

ՀՅԴ․ Դատապարտում ենք թուրքական բանակի վայրագ ու հակամարդկային գործողությունները Սիրիայում

ՀՅԴ Բյուրոն դատապարտել է թուրքական բանակի գործողությունները Սիրիայի հյուսիսում։

«Արդեն քանի օր է, որ թուրքական բանակը վայրագ հարձակում է գործում հյուսիսային Սիրիայի խաղաղ բնակչության շրջանների վրա՝ տեղի քաղաքական ուժերին ամբաստանելով Պոլսո մեջ վերջերս գործված ահաբեկչական արարքների իբրև հեղինակ։

Անկախ կատարված ամբաստանության իրավացիությունից՝ թուրքական իշխանությունների ահաբեկչական այս գործողությունները հիշեցնում են անցյալում օգտագործված ընտրապայքարի նույն ոճը, իշխող նույն շրջանակների կողմից։

Դատապարտում ենք թուրքական բանակի հակամարդկային այս գործողությունները, որոնց զոհերը նոյնքան անմեղ են, որքան Պոլսո պատահական թիրախները։

Միջազգային հանրությունից պահանջում ենք դատապարտել թուրքական գործողությունները և կանխել հաձակումները»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ