Последние новости

Ռուս խաղաղապահները չեն թողել ադրբեջանցի լրագրողներին մտնել Իվանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուս խաղաղապահները չեն թողել ադրբեջանցի լրագրողներին մտնել Իվանյան, որտեղ տեղի են ունենում ադրբեջանցի «էկոլոգների» և խաղաղապահների բանակցությունները Արցախում հանքերի շահագործման վերաբերյալ։

 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանցի «բնապահպաններն» այսօր Իվանյանում Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, էկոնոմիկայի նախարարության գույքային հարցերի պետական ծառայության և «ԱզերԳոլդ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպումից հետո պետք է շարունակեն քննարկումները ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ Արցախում հանքեր շահագործելու թեմայով։

Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիները «բնապահպանական» պատճառաբանությամբ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Նրանք բողոքում են Արցախի կողմից հանքերը շահագործելու դեմ։

InfoPort.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ