Последние новости

Թելեգրամ-ալիք․ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵԼ Է ՄԱՐՏՆՉԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր, այն բանից հետո, երբ բանտ է նետել մոտ 1 000 շիա հավատացյալի՝ նրանց մեղադրելով հօգուտ Իրանի լրտեսության մեջ, մասնակցել է Բաքվում «Աբու Բաքր» վահաբական մզկիթի բացմանը։ Այս մասին գրել է «Իրանիստ» թելեգրամ-ալիքը։

«Ադրբեջանի վահաբականացումն ընթանում է լրիվ թափով։ Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ մարդիկ թափանցել են երկրի իշխանության բարձրագույն էշելոններ։ Սկսած սպորտից և վերջացրած քաղաքական և տնտեսական էլիտայով։ Որպեսզի պարզ լինի. այդ նույն «Ղարաբաղ» ֆուտբոլի ակումբում անգամ բրազիլացի լեգեոներներն են վահաբական։ Ադրբեջանական էլիտա վահաբիզմի ներթափանցման մասին մենք դեռ կգրենք, բայց հիմա այդ մասին չէ, որ խոսելու ենք։

Այսօր Բաքվում ձերբակալել են շիա տաքսիստի։ Միայն այն պատճառով, որ նա մի ժամանակ այցելել է շիաների համար սրբազան Մեշհեդ կամ Քերբելա քաղաքներ։ Պարզվում է՝ այնտեղից արված լուսանկարները սոցցանցերում պատճառ են, որպեսզի մարդուն մեղադրեն ահաբեկչության մեջ։

Բնականաբար, այդ ամենն Ադրբեջանում արվում է «իրանական ազդեցության դեմ» պայքարի քողի տակ։

Ադրբեջանցիները պատմականորեն նրանք են, որոնք վերցրել են շիականության բեռը և այն սերմանել ամբողջ Մերձավոր Արևելքում՝ մարտահրավեր նետելով Օսմանյան կայսրությանը։ Դա նրանց պատմությունն է։ Հիմա Ալիևը որոշել է մարտնչել ադրբեջանական պատմության դեմ։ Շահ Իսայիլին հուշարձան կանգնեցնելով՝ նա ոչնչացնում է նրա գլխավոր ժառանգությունը՝ շիա ինքնությունը։

Ի՞նչ է «Աբու Բաքր» մզկիթը։ Դա ահաբեկչության բուծարան է։ Այդ մզկիթի հետևորդներն են կազմել ԻԼԻՊ-ի, «Ախար-աշ-Շամի», «Ջեբհադ ան-Նուսրայի» և ահաբեկչական այլ կազմակերպությունների ադրբեջանական գումարտակների հիմքը։ ԻԼԻՊ-ի «հաշվապահներից» մեկն այսօր նստած է Բաքվի բանտում։

Բնականաբար, ահաբեկիչների մեծ մասին Սիրիայի նախագահ Ասադի կառավարական զորքերն «աղացել» են, բայց դրանց մի ինչ-որ մասը ողջ է մնացել և այժմ, որոշ կոռումպացված պաշտոնյաների շնորհիվ, ազատ շրջում է Բաքվում։ Կգա օրը, և նրանք կսկսեն թռցնել ադրբեջանցի շիաների գլուխները։

Հենց դրա համար էլ այժմ Ալիևը մաքրում է շիաներին հօգուտ վահաբականների։ Այս ամբողջ պատմության մեջ մենք ցանկանում ենք ավելացնել, որ երկու ամիս առաջ Բաքվում 48 տարեկանում մահացավ միակ հարգարժան շիա աստվածաբան Հաջի Շահին Հասանլին։ Ավելի շուտ՝ նրան պարզապես սպանեցին։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի շիա հավատացյալների համար մութ ժամանակներ են եկել»,- նշել է թելեգրամ-ալիքը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ