Последние новости

Պուտին․ Քիսինջերի շնորհիվ հնարավոր եղավ միջազգային լարվածության թուլացման հասնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Նենսի Քիսինջերի կնոջը՝ ամուսնու մահվան կապակցությամբ, գրում է Коммерсант-ը։

Հենրի Քիսինջերը մահացել է նոյեմբերի 30-ին 100 տարեկան հասակում։

«Կյանքից հեռացել է նշանավոր դիվանագետը, իմաստուն և հեռատես պետական ​​գործիչը, ով երկար տասնամյակներ ամբողջ աշխարհում արժանի հեղինակություն էր վայելում», - ասված է նախագահի հեռագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինը նշել է, որ պարոն Քիսինջերի անունը կապված է պրագմատիկ արտաքին քաղաքական գծի հետ, որի շնորհիվ հնարավոր եղավ միջազգային լարվածության թուլացման և խորհրդային-ամերիկյան կարևորագույն պայմանավորվածությունների հասնել։ «Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել անձամբ շփվել այս խորը, արտասովոր մարդու հետ և, անկասկած, կպահպանեմ նրա մասին ամենավառ հիշողությունը»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ