Последние новости

Կնեսետի պատգամավոր․ Իսրայելը կբախվի տնտեսական աղետի

Իսրայելը կբախվի տնտեսական աղետի, որը կարող է պետությանը կանգնեցնել անհաղթահարել պարտքի առջև ապագա սերունդների համար, հայտնել է Կնեսետի Պետական վերահսկողության կոմիտեի նախագահ Միկի Լևին (Յեշ Ատիդ)՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ անելով անհապաղ հրաժարական տալ, գրել է Jpost-ը։

Լևին քննադատել է վարչապետին այն բանի համար, որ նա անձնականը վեր է դասում Իսրայելի բարօրությունից։ «Նա միայն իր մասին է մտածում։ Նրա բոլոր գործողություններն ուղղված են սեփական գոյությունը պաշտպանելուն»։ Նա նաև նշել է, որ անգամ «Լիկուդ» կուսակցության ներսում լայնորեն տարածված է դժգոհությունը Նեթանյահուի գործունեությունից։ Նա նշել է, որ Նեթանյահուն կուսակցությանը մեծ վնաս է հասցրել։

Նրա խոսքով՝ Նեթանյահուն չի կարող վարչապետ մնալ այս մասշտաբի ձախողումից հետո։

Անհանգստություն հայտնելով պետական բյուջեի առիթով՝ Լևին նրան մեղադրել է «անպետք նպատակների համար միջոցները «թալանելու» մեջ։ Նա ընդգծել է հավասար հնարավորությունների կարևորությունը կրթության հարցում և քննադատել անպետք ծախսերի ներառումը, ինչպիսին է ավելի քան 600 մլն շեքելի տրամադրումը հրեական ինքնության առաջմղման համար։

Լևին կանխատեսում է արել, որ 2024թ. բյուջեն կվատացնի Իսրայելի տնտեսական վիճակը՝ ապագա սերունդներին անհաղթահարելի պարտքերի առջև կանգնեցնելով։ Նա նախազգուշացրել է, որ Իսրայելի ՀՆԱ-ն կնվազի, դեֆիցիտը կաճի, իսկ արտաքին պարտքը կշարունակի ավելանալ։

Օրենսդիրն առաջարկել է փակել առնվազն 10 նախարարություն, որոնք նա համարում է ոչ անհրաժեշտ, հատկապես պատերազմի ժամանաակ, երբ յուրաքանչյուր շեքելը պետք է ուղղվի ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմին։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ