Последние новости

Մահացել է լեգենդար լեռնագնաց Լև Սարկիսովը

Մահացել է լեգենդար լեռնագնաց և մարզիչ Լև Սարկիսովը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան։

«Ցավով տեղեկացնում ենք, որ 86 տարեկանում կյանքից հեռացավ լեգենդար լեռնագնաց և մարզիչ Լև Սարկիսովը: Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին, ինչպես նաև Վրաստանի ալպինիզմի ֆեդերացիային այս մեծ կորստի համար»,– ասված է ֆեդերացիայի հաղորդագրությունում։

Լև Սարկիսովն առաջին հայն է, որ կարողացավ 1999 թ. հաղթահարել աշխարհի ամենաբարձր գագաթը։ Արդյունքում նրա անունն ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում որպես Էվերեստ բարձրացած ամենատարեց լեռնագնաց։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ