Последние новости

Մեդվեդևը ՆԱՏՕ-ին զգուշացրել է՝ «Ապոկալիպսիս կլինի»

ՆԱՏՕ-ի կողմից պատերազմ սանձազերծելու դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի «ասիմետրիկ պատասխան տալ» և օգտագործել «հատուկ մարտագլխիկներով հրթիռներ», Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Եթե, Աստված չարասցե, այդպիսի պատերազմ սկսվի, ապա այն հատուկ ռազմական գործողության սցենարով չի վարվի և չի ընթանա խրամատներում՝ հրետանու, զրահատեխնիկայի, անօդոաչուների ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ ՆԱՏՕ-ն հսկայական ռազմական բլոկ է, դաշինքի երկրների բնակչությունը գրեթե մեկ միլիարդ է, նրանց ընդհանուր ռազմական բյուջեն կարող է հասնել մեկուկես տրիլիոն դոլարի, այդ պատճառով էլ մեզ այլընտրանք չի մնում պատասխանն ասիմետրիկ կլինի։ Մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար կօգտագործվեն բալիստիկ և թևավոր հրթիռներ՝ հատուկ մարտագլխիկներով (նկատի ունի՝ միջուկային զենք-խմբ

Հենց դա էլ տխրահռչակ Ապոկալիպսիսն է, վերջ՝ ամեն ինչին»,- գրել է Մեդվեդևը։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ