Последние новости

Բարսելոնայում ֆերմերները տրակտորներով ցույցի են դուրս եկել

Ֆերմերները շարունակում են ցույցերը Իսպանիայի տարբեր մասերում։ Ինչպես X-ում տեղեկացրել է Բարսելոնայի քաղաքային գվարդիան, տրակտորներով ցույցերից մեկը տեղի է ունենում Բարսելոնայի կենտրոնում։

Տրակտորներով ցույցերը փակել են ճանապարհները նաև այլ քաղաքներում։ Ֆերմերները փորձում են ուշադրություն հրավիրել բարդ իրավիճակի վրա, ինչպես նաև դեմ են եվրոպական գյուղատնտեսական քաղաքականությանը։

Արդեն երրորդն օրն է՝ շարունակվում են ցույցերն Իսպանիայում։ Վերջին ժամանակներս ԵՄ տարբեր երկրներում տեղի են ունենում ֆերմերների ցույցեր։ Դրանք կազմակերպվել են Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում և միության այլ երկրներում։ Իսպանիայի գյուղատնտեսության նախարար Լուիս Պլանեսն ավելի վաղ հանդիպում էր ունեցել մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ազդարարում էին բողոքի ցույցերը երկրում։ Գերատեսչության ղեկավարը կարծում է, որ Եվրահանձնաժողովը ի վիճակի չի եղել մինչև այս պահը երկխոսություն վարել գյուղատնտեսական հատվածի հետ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ