Последние новости

Սուրենյան․ Հայաստանում ռեկորդային տաք օրեր ենք տեսնում

Հայաստանում ռեկորդային տաք օրեր ենք տեսնում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա էջի հետևորդները սովորության համաձայն, շատ դրական են արձագանքել ու մի շարք հումորային մեկնաբանություններ են արել։

«Ռեկորդակիր ջան, ըտենց պահի», «Աչքով կտաս, Սուրենյան, գործ չունես», «Մենակ թե մարտը ռեկորդային գժություն չանի»,-գրել են նրանք։

Ավելի վաղ Սուրենյանը հայտնել էր, որ փետրվար ամսին հանրապետության ողջ տարածքում օդի միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր 3–ից 4 աստիճանով, տեղումները կլինեն նորմային համապատասխան։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ