Последние новости

«Մարզպետից ոչ մի դրական պատասխան չեղավ». Վարդենիսցիները կրկին փակել են գլխավոր ճանապարհը

Վարդենիսում իրավիճակը չի հանդարտվում. Վարդենիսցիները կրկին փակել են քաղաքից Երևան տանող գլխավոր փողոցը: Բանն այն է, որ իշխանությունները որոշել են փակել Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային բաժանմունքները, ինչի դեմ էլ բողոքի են ելել վարդենիսցիները;

Նրանք այսօր հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, սակայն հանդիպման արդյունքները գոհացուցիչ չի եղել, ուստի նրանք կրկին փակել են ճանապարհը, որը ինչ-որ պահի բացել էին:

«Մենք չենք ուզում, որ մեր անձնագրային բաժանմունքը փակել, զինկոմիսարիատն էլ արդեն փակել են, պետք է հետ բերեն: Սա քաղա՞ք է, թե գյուղ: պասպորտ սեղանը ասենք տարան, էդտեղ 10 աշխատող կար, էդ մարդիկ մնալու են անգործ: Իրենք քոչե՞ն ստեղից: Թոռանս զինկոմիսարիատ տանելու համար պետք է 5000 դրամ վառելիք լցնեմ, գնամ Մարտունի, 7 ժամ էլ էնտեղ սպասեմ: Առաջ, որ էստեղ էր զինկոմիսարիատը, վա՞տ էր: Մարզպետից ոչ մի դրական պատասխան չեղավ: Մենք պահանջում ենք, որ զինկոմիսաիատը հետ բերեն, մեր անձնագրային բաժանմունքը չտեղափոխեն, ինչ հիմնարկ Վարդենիսից տարել են, թող հետ բերեն: Մորգն էլ են տարել, մեր մեռելին տանում ենք Մարտունի, ֆռռացնում ենք, հետ բերում»,-ասաց վարդենիսցիներից մեկը»,-ասց վարդենիսցիներից մեկը:

Մյուսն էլ հավելեց, որ էս տարածքը երևի տալու են Ադրբեջանին, դրա համար են պետական հիմնարկները տեղափոխում:

«Դեռ մի բան էլ ՄՌՈՒ պետք է բացեն էստեղ, արտոնություն տան որպես սահմանամերձ, որ մարդիկ ուզենան ուրիշ տեղից գա, էստեղ ապրեն»:

Վարդենիսում գտնվող հիմնարկությունները, այդ թվում Վարդենիսի պոլիկլինիկան, տևական ժամանակ ստորագրահավաք էին իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին և անկնկալում են իրենց պահանջը բավարարող պատասխան։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։

Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց Ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ