Последние новости

«Ապրելու երկիրը» պատրաստվում է դիմել ՍԴ` «Քաղաքացիական պայմանագիրն» արգելելու համար

«Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Առաջիկայում պատրաստվում ենք սկսել քաղաքական և իրավաբանական խորհրդակցություններ Սահմանադրական դատարանի դիմելու ուղղությամբ` արգելեու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը։ Այդ կուսակցությունն առնվազն 2022թ հոկտեմբերից քարոզում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ գաղափարներ, որոնք էական վնաս են պատճառում Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,– գրել է Առաքելյանը։

Նա ընդգծել է, որ ՔՊ–ի գործողությունների արդյունքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ամբողջական կորուստ, Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստները համարվում է սահմանազատման քննարկման առարկա, կասկածի տակ է դրվում ինքնիշխանության բազմաթիվ ատրիբուտներ։ Ըստ նրա` սահմանադրությամբ նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը նույնպես ՔՊ–ն քննարկման առարկա է դարձրել։

Մեսրոպ Առաքելյանը շեշտել է, որ այդ կուսակցության քարոզչությունն ակնհայտորեն սպասարկում է այլ պետության կամ պետությունների շահեր, որը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված և փոփոխման ենթակա չհամարվող ինքնիշխանության նորմին։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ