Последние новости

Տիրան Խաչատրյանին կալանքից ազատելու միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի մարտի 4-ին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Դիանա Ղուկեյանի, այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի խափանման միջոց կալանքը գրավով փոփոխելու մասին փաստաբանները միջնորդություն ներկայացրին։

Դատարանը լսելով կողմերին, հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի մարտի 4-ին ժամը՝ 11։00-ին։

Նշենք, որ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։

Հիշեցնենք, որ կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում գտնվող «Էրիկի մոտ» ռեստորանում, ինչի հետևանքով նախաձեռնվել է քրեական վարույթ, Տիրան Խաչատրյանը և Նորայր Սաֆարյանը կալանավորված են: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԱՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանի որդուն՝ Ակսեն Սաֆարյանին:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ