Последние новости

Ռաիսին հայտարարել է Իրանին մեկուսացնելու ԱՄՆ-ի փորձերի ձախողման մասին

Թեհրանին մեկուսացնելու նպատակով ԱՄՆ-ն փորձել է իրանաֆոբիա տարածել ողջ տարածաշրջանում, սակայն ձախողվել է: Ալժիրի Ազգային հեռարձակման ծառայությանը մարտի 2-3-ը տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին:

Ռաիսիի խոսքերով, Իրանի թշնամիները, հատկապես՝ ամերիկացիները, մշտապես փորձել են առաջացնել իրանաֆոբիա և մոտեցնել արաբական իսլամական երկրներին Իսրայելի հետ, բայց ամենուր ձախողվել են: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ազատ և ուժեղ իսլամական պետության և նրա սեփական միջուկային արդյունաբերության վրա ճնշում գործադրելու հնարավորություն ստանալ:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ատոմային էներգիան կօգտագործենք միայն խաղաղ նպատակներով և մինչև այժմ այս ընթացքից շեղումներ չեն հայտնաբերվել: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերահսկում է մեր միջուկային արդյունաբերությունը և արդեն 15 անգամ հայտնել է, որ Իրանի միջուկային արդյունաբերությունը խաղաղ է»,- հիշեցրել է նախագահը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ