Последние новости

Պուտին․ Վաշինգտոնն ինքն է ջինը շշից դուրս թողել՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Վաշինգտոնն ինքն է ջինը բաց թողել շշից՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրաքում, Հարավսլավիայում և մի քանի այլ դեպքերում: Այդ մասին Համաշխարհային երիտասարդական փառատոնի մասնակիցների հետ շփման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Օրինակ՝ իրադարձություններն Իրաքում: Այնտեղ ամեն ինչ արվեց առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի: Ես այժմ չեմ խոսի պատժամիջոցների մասին, բայց այնտեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներ չկային, սակայն Միացյալ Նահանգներն ինքը բաց թողեց ջինը շշից»,- հայտարարել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի էլիտաները չկարողացան հաղթահարել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միակ գերտերությունը լինելու պատասխանատվությունը:

«Միացյալ Նահանգները ստեղծեց մենաշնորհ և սկսեց ուժեղացնել այն։ Ես նկատի չունեմ ամերիկյան ժողովրդին, այլ իշխող վերնախավերին, բայց ուժեղացնելով այս մենաշնորհը, նրանք շատ արագ բախվեցին մի բանի, որն իրականում դուր չի գալիս աշխարհի երկրների ճնշող մեծամասնությանը»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ աշխարհը չի կարող կառավարվել մեկ կենտրոնից, և դա նույնիսկ վնասակար է հենց այդ կենտրոնի համար, քանի որ այն սկսում է խարխլել դրա հիմքը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ