Փալոն․ Պետք է շարունակենք աշխատել ՀՀ-ի և Արևմուտքի միջև համագործակցությունն ընդլայնելու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնը կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը՝ Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցության ընդլայնման և Կովկասում կայունություն ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Հաճելի է տեսնել, որ Յենս Ստոլտենբերգը Երևանում վերահաստատում է ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջև գործընկերությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է շարունակենք աշխատել այդ հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցությունն ընդլայնելու և Կովկասում կայունություն ապահովելու համար»,- գրել է կոնգրեսականը։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում մարտի 17-ին գտնվել է Բաքվում և հանդիպել Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի և Պաշտպանության նախարարի հետ։ Հաջորդ օրը գլխավոր քարտուղարն այցելել է Թբիլիսի՝ հանդիպում ունենալով Վրաստանի վարչապետի և նախագահի հետ։ Տարածաշրջանային այցը եզրափակվել է մարտի 19-ին Հայաստան կատարած այցելությամբ, որի ընթացքում Ստոլտենբերգը հանդիպել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ նախագահ Վահագն Խաչատուրյանին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 17:28
По предварительным данным, в результате действий полицейских на дороге в Киранц подвергнуты приводу не менее 11 человек. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-05-20 17:24
Полицейские задержали граждан неподалеку от въезда в село Киранц Тавушской области Армении.
-
2024-05-20 17:21
Где хотим, там и можем ограничивать. Об этом у дороги к Киранцу в беседе с депутатом парламента от блока «Армения» Арманом Казаряном 20 мая заявил начальник Главного управления государственной охраны Полиции Георгий Айвазян.
-
2024-05-20 17:18
Президент Азербайджана Ильхам Алиев заявил, что между Арменией и Азербайджаном уже достигнуты позитивные договоренности по вопросам делимитации и демаркации общей границы.