Последние новости

632 հոգեբան և 1896 ուսուցիչ կվերապատրաստվեն` օգնելու ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին

ՀՀ 632 դպրոցի 632 հոգեբան և 1896 ուսուցիչ կվերապատրաստվեն, որպեսզի կարողանան ապահովել ԼՂ–ից բռնի տեղահանված 8 118 երեխայի սահուն ինտեգրումը ՀՀ կրթական գործընթացին։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՅՈւՆԵՍԿՕ–ին ՀՀ–ին հրատապ աջակցություն տրամադրելու հայտով, կազմակերպությունը 45 600 դոլար է հատկացրել ուսուցիչների ու հոգեբանների վերապատրաստման ծրագիրն իրականացնելու համար։ Գումարը ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան հաշվին է փոխանցվել 2023 թ. նոյեմբերի 29–ին:

«2023 թ. հոկտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8118 երեխա ընդունվել է Հայաստանի բոլոր մարզերի 632 դպրոցներ։ Այս երեխաները, բացի հիմնական կարիքներից, ունեն նաև հոգեբանական կարիքներ։ Այս երեխաների ինտեգրումը դպրոցներին հարթ չէ, քանի որ երեխաներն ունեն հաղորդակցման դժվարություններ, տարբեր տեսակի վախեր, վիշտ, անորոշություն և այլն: Նոր միջավայրից վախեր, այդ թվում՝ ինչպես լավ հարաբերություններ հաստատել հասակակիցների հետ: Եվ այս ամենն ավելի է դժվարանում լեզվական խնդրի պատճառով»,– նշված է որոշման մեջ։

Ծրագրի արդյունքում կբարձրանա բոլոր երեխաների հոգեսոցիալական տոկունությունը:

Նշվում է, որ 632 դպրոցների հոգեբանների վերապատրաստումը կկազմակերպվի Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների կողմից։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ