Մահացել է պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը
Մահացել է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը։ Ֆեյսբուքյան էջում տեղեկությունը հայտնել է համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Նշենք, որ Միխայիլ Աղաջանովը Իոսիֆ Աղաջանովի հայրն է, որի սպանության համար ցմահ բանտարկված է Մհեր Ենոքյանը։
«Շատ ու շատ գործընկերների, ապագա բժիշկների համար նրա օրինակը, կենսասիրությունը վարակիչ էին: Միխայիլ Աղաջանովն ավարտել էր բժշկական բուհը 1963 թվականին` վեց տասնամյակ առաջ, և որևէ օր չէր կորցրել կապը հարազատ կրթօջախի հետ` կրթելով սերունդներ, զարգացնելով հայրենի բժշկագիտությունը: ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի՝ երկար տարիների ղեկավարը ողջ կյանքը նվիրել էր գիտությանը, մասնավորապես՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը»,- գրել է Մուրադյանը:
Միխայիլ Աղաջանովը ծնվել է Թիֆլիսում։ Նրա պապը եղել է Ալեքսանդր Մանթաշովի բժիշկը։
85-ամյա Աղաջանովն ուսումնասիրել է Ալցհեյմերի հիվանդությունը և մշակել դրա բուժման և կանխարգելման ուղիները։
Տարիներ շարունակ Աղաջանովն ընտանիքի հետ պայքարել է, որպեսզի Մհեր Ենոքյանն ազատ չարձակվի համաներումով։
Հիշեցնենք, որ Իոսիֆ Աղաջանովը սպանվել էր 1996 թվականին։ Երկու մեղադրյալները՝ Մհեր Ենոքյանը և Արամ Հարությունյանը, դատապարտվել էին որպես համախոհներ։ Հարությունյանին դատապարտել էին 15 տարվա ազատազրկման, իսկ Ենոքյանին՝ գնդակահարության, որն այնուհետև փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ 2022 թվականից նա պատիժը կրում է բաց ռեժիմով։
Քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար, վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:
Դատաքննության ընթացքում Մհեր Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ պնդում է, որ մեղավոր չէ։ Դատարանում հայտարարել է, թե փորձել է կանխել հանցագործությունը, բայց չի հաջողվել: Թեև համացանցում հրապարակված տեսանյութում Ենոքյանն իրավապահներին ասում է` մարդ ենք սպանել, հետո նաև որոշ մանրամասներ է պատմում այդ սպանությունից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-09 14:16
Армянский народ должен, не теряя веры, объединиться вокруг светлой идеи армянской государственности. Об этом говорится в заявлении Католикоса Всех армян Гарегина II, передает Sputnik Армения.
-
2024-05-09 14:10
Как передает Verelq.am, в своём телеграм-канале политолог Сергей Мелконян пишет:
-
2024-05-09 14:03
Деятельность церкви не может ограничиваться лишь духовной жизнью, все те, кто этого не принимают, заблуждаются. Об этом заявил доктор политических наук, руководитель Союза востоковедов Армении «Ex Oriente» Арсен Гаспарян, отметив, что эта мысль впервые была озвучена экс-президентом Франции Николя Саркози, передает Verelq.am.
-
2024-05-09 13:46
Глава Тавушской епархии ААЦ архиепископ Баграт Галстанян ответил силовым структурам и заявил, что никаких противоправных действий не должно быть со стороны правоохранителей, передает Sputnik Армения.