Դմիտրի դե ԿՈՇԿՈ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻԱԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆՆ ԵՆ (Աուդիո)
Ֆրանսիացի լրագրող Դմիտրի դե Կոշկոն մեկնաբանել է այն լուրը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում քննարկելու են եռակողմ համագործակցության ուղիները:
Փորձագետի կարծիքով՝ Ֆրանսիան չի կարողանա օգնել Հայաստանին, իսկ Եվրամիությունը գուցե ինչ-որ բան ասի, բայց դրանք պարզապես խոսքեր կլինեն:
«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եղել է Ադրբեջանում, որտեղ ստորագրել է գազի և նավթի մատակարարման պայմանագիր՝ Ռուսաստանից գնումներից խուսափելու համար։ Եվ դա կեղծավորություն է, քանի որ դա հենց ռուսական գազն ու նավթն է, որոնք ուղղակի տարանցումով անցնում են Ադրբեջանի տարածքով։ Դրա շնորհիվ Ադրբեջանը գումար է վաստակում։
Արևմուտքին պետք է Ուկրաինան, իսկ Ադրբեջանն՝ ընդդեմ Ռուսաստանի, դրա համար էլ նրանք շեշտը դնում են Ադրբեջանի վրա։ Ինչո՞ւ է Իսրայելն օգնում Ադրբեջանին։ Նախ, նրանք կատարում են այն, ինչ իրենց ասում է տերը, և երկրորդ՝ դա դաշնակիցների, այդ թվում՝ Իրանի դեմ անհրաժեշտ խաղ է։
Փաշինյանն ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ ով է նրան խնդրել դա անել․ հենց ամերիկացիներն ու Եվրամիությունը։ Դա հսկայական հիմարություն է, որը նա արել է գաղափարական պատճառներով։ Իմ կարծիքով՝ դա աղետ էր Հայաստանի համար։
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա Էմանուել Մակրոնն իր խաղն ունի, այդ թվում՝ հայկական սփյուռքի հետ կապված։ Բայց, ցավոք, Ֆրանսիան չի կարողանա օգնել Հայաստանին, իսկ Եվրամիությունը գուցե ինչ-որ բան ասի, բայց դրանք պարզապես խոսքեր կլինեն», — ասել է դե Կոշկոն։
Փորձագետի խոսքով՝ այն, ինչ մնում է այսօրվա Հայաստանից, «խճաքարեր են, իսկ դա չի հետաքրքրում այն մարդկանց, որոնք ավելի շատ հետաքրքրված են նավթով»:
«Եթե Հայաստանը գոյատևի, ապա դա կլինի իր ռազմավարական դիրքի շնորհիվ, քանի որ այդ դիրքը կարևոր է Իրանի համար, որը պետք է բավականին նրբանկատ գործի, որովհետև նրա բնակչության մեկ երրորդը ադրբեջանցիներ են: Հայաստանի աշխարհաքաղաքական շահն, իմ կարծիքով, Իրանի և Ռուսաստանի համար խաղալն է։ Պետք չէ, իհարկե, վիճել Արևմուտքի հետ, պետք է ողջունել այն, որ Մակրոնը լավ խոսքերով է հանդես գալիս, մի քանի զրահապատ մեքենա է ուղարկում, բայց դրա վրա հույս դնել առանձնապես պետք չէ։ Սա պետք է օգտագործել ներկայիս ռազմավարական և աշխարհաքաղաքական իրողություններում, բայց դրա վրա հույս դնելն, իմ կարծիքով, սխալ կլիներ։ Հայաստանի համար միակ աշխարհաքաղաքական բարեկամները Ռուսաստանն ու Իրանն են», — եզրափակել է դե Կոշկոն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-30 19:49
«Мне кажется, люди живут вчерашним днем, не понимая, что сегодня Пашинян уже не может убедить своих сторонников», – заявил депутат Госдумы РФ, первый зампред Комитета по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин на проходящем 30 мая в Москве 6-м заседании «Лазаревского клуба» на тему: «Куда идешь? О кресте Армении и кресте России», передает Panorama.am.
-
2024-05-30 19:42
Право народа Арцаха на возвращение на свою историческую Родину должно быть включено в повестку внешнеполитических программ и международных структур. Об этом на 6-ом заседании Международного российско-армянского "Лазаревского Клуба" под лозунгом: "Куда идешь? О кресте Армении и кресте России" заявил экс-председатель Национального Собрания Республики Арцах Ашот Гулян.
-
2024-05-30 19:40
Некоторые участники акции в Ереване продолжают совершать противоправные действия, прокалывая шины служебных автомобилей полиции. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе полиции МВД Армении.
-
2024-05-30 19:37
Иностранный гражданин устроил дебош во время авиарейса Ереван - Москва и пытался открыть дверь самолета. Об этом сообщила в своем ТГ официальный представитель МВД России Ирина Волк, передает Новости-Армения.