Մասիս Շիրոյան․ «Մարտական եղբայրություն» միաբանությունը շարունակելու է գնալ-գալ Ոսկեպար, մեզ չեն կանգնեցնելու
«Մարտական եղբայրություն» միաբանությունը շարունակելու է գնալ-գալ Ոսկեպար, մեզ չեն կանգնեցնելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մարտական եղբայրություն» միաբանության միաբան Մասիս Շիրոյանը։
«Մենք հետ չենք կանգնելու, ուզում է 49-ին ձերբակալեն, ուզում է 500-ին։ Դա զրպարտություն էր, եղել է հստակ քաղաքական հրահանգ կառավարության կողմից, որ մեր այցը Ոսկեպար արգելեն։ Մեզ փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանն ասել է՝ դուք չեք հասնելու, բայց տեսանք, թե ով հասավ, ով՝ ոչ։ Մենք շարոնակելու ենք գնալ-գալ։ Մեզ կանգնեցնել հնարավոր չէ»,- նշեց Շիրոյանը։
Նա ասաց, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը փորձում է բարձրացնել ազգի ինքնապաշտպանությունը․ «Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ պետությունն իր հիմնական պարտավորությունը կատարի։ Այսինքն՝ պետության համար մեկ պարտականությունը իր բնակչության պաշտպանությունն է, սակայն պետությունն իր զորքերն է հետ քաշում»։
Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրության» անդամները 2 օր առաջ մեկնում էին Վերին Ոսկեպար, երբ ոստիկանությունից պահանջել են ձեռնպահ մնալ Ոսկեպար մեկնելու մտքից, ինչին ի պատասպան ստացել է մերժում` պահանջն առանց որևէ իրավական հիմնավորման լինելու պատճառով: Ոստիկանությունը 49 անդամի ձերբակալել, ապա բաց էին թողել։ ««Մարտական եղբայրության» համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։ Մեր պայքարը, միևնույն է, հաջողելու է», - հայտարարել էին կազմակերպությունից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 05:30
Иранское агентство Tasnim со ссылкой на командующего армией иранской провинции Восточный Азербайджан сообщает, что было обнаружено точное местоположение потерпевшего крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси.
-
2024-05-20 05:27
Кабинет министров Ирана провел в воскресенье экстренное заседание, чтобы разобраться с последствиями крушения вертолета на северо-западе страны, на борту которого находились президент Ирана Эбрахим Раиси и другие высокопоставленные лица, собщает ИРНА.
-
2024-05-20 05:24
Иранист Вардан Восканян прокомментировал реакцию азербайджанской стороны на крушение вертолета президента Ирана Эбрахима Раиси после визита в Азербайджан.
-
2024-05-20 05:14
Духовный лидер Ирана Аятолла Хаменеи сожалеет об аварии вертолета, на борту которого находились президент страны Эбрахим Раиси и его окружение и надеется на их благополучное возвращение.