Последние новости

Մասիս Շիրոյան․ «Մարտական եղբայրություն» միաբանությունը շարունակելու է գնալ-գալ Ոսկեպար, մեզ չեն կանգնեցնելու

«Մարտական եղբայրություն» միաբանությունը շարունակելու է գնալ-գալ Ոսկեպար, մեզ չեն կանգնեցնելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մարտական եղբայրություն» միաբանության միաբան Մասիս Շիրոյանը։

«Մենք հետ չենք կանգնելու, ուզում է 49-ին ձերբակալեն, ուզում է 500-ին։ Դա զրպարտություն էր, եղել է հստակ քաղաքական հրահանգ կառավարության կողմից, որ մեր այցը Ոսկեպար արգելեն։ Մեզ փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանն ասել է՝ դուք չեք հասնելու, բայց տեսանք, թե ով հասավ, ով՝ ոչ։ Մենք շարոնակելու ենք գնալ-գալ։ Մեզ կանգնեցնել հնարավոր չէ»,- նշեց Շիրոյանը։

Նա ասաց, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը փորձում է բարձրացնել ազգի ինքնապաշտպանությունը «Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ պետությունն իր հիմնական պարտավորությունը կատարի։ Այսինքն՝ պետության համար մեկ պարտականությունը իր բնակչության պաշտպանությունն է, սակայն պետությունն իր զորքերն է հետ քաշում»։

Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրության» անդամները 2 օր առաջ մեկնում էին Վերին Ոսկեպար, երբ ոստիկանությունից պահանջել են ձեռնպահ մնալ Ոսկեպար մեկնելու մտքից, ինչին ի պատասպան ստացել է մերժում` պահանջն առանց որևէ իրավական հիմնավորման լինելու պատճառով: Ոստիկանությունը 49 անդամի ձերբակալել, ապա բաց էին թողել։ ««Մարտական եղբայրության» համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։ Մեր պայքարը, միևնույն է, հաջողելու է», - հայտարարել էին կազմակերպությունից:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ