Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2024 Թ-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՍՏ GLOBAL FINANCE ԱՄՍԱԳՐԻ

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով:

Բանկից մանրամասնում են՝ հաղթող բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածաշրջանից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը, ինչպես նաև հաշվի են առնվել ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:

Ըստ Global Finance-ի, մրցանակակիր բանկերն աչքի են ընկել բարդ շուկայական պայմաններում իրենց հաճախորդների կարիքներին հոգատարությամբ արձագանքելու և լավ արդյունքներ արձանագրելու կարողությամբ։ Ըստ պարբերականի, արագ փոփոխվող տոկոսադրույքների պայմաններում հաղթող կազմակերպությունները կարողացել են խելամտորեն կառավարել իրենց ակտիվներն ու պարտավորությունները:

«Բանկային համակարգը կրկին անցումային շրջանում է գտնվում։ Գեներատիվ արհեստական բանականության տարածումը հեղաշրջելու է ամբողջ ոլորտը»,- նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: ««Լավագույն բանկ» մրցանակը շնորհվում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք մշտապես փոփոխվող պայմաններում առաջարկում են ծառայությունների ամենալայն շրջանակը, ինչպես նաև ապահովում են երկարաժամկետ հուսալիություն ու տեխնոլոգիական նորարարություն»:

«Մեզ համար մեծ պատիվ է ևս մեկ անգամ ճանաչվել Հայաստանի լավագույն բանկը։ Այս ձեռքբերումը վկայում է մեր թիմի՝ բիզնեսի բոլոր ուղղություններով գերազանց արդյունքներ ապահովելու հանձնառության մասին։ Այն նաև ընդգծում է տեխնոլոգիական նորարարությունների զարգացմանն ուղղված մեր ջանքերը, որոնք մեզ թույլ են տալիս արագորեն հարմարվել փոփոխվող միջավայրին և, ամենակարևորը, արձագանքել մեր հաճախորդների ընդլայնվող կարիքներին: Շնորհակալություն եմ հայտնում Global Finance-ին այս հեղինակավոր մրցանակի համար։ «Լավագույն բանկ» մրցանակը նոր խթան կհանդիսանա հաճախորդների սպասարկման ոլորտում գերազանցության հասնելու ճանապարհին», - նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նշենք, որ «Հայաստանի լավագույն բանկը» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 10-րդ անգամ և չորրորդ տարին անընդմեջ։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПРОБЛЕМА АРЦАХА: КТО ВИНОВАТ И ЧТО ДЕЛАТЬ
      2024-05-09 09:40

      В длинном перечне провалов во внешней и внутренней политике во время нахождения у власти Пашиняна особое место занимает признание Пашиняном Арцаха частью Азербайджана. Этот политический акт явился несомненно ошибочным  по многим причинам, в том числе по следующим:

    • В ХРАМЕ ГРОБА ГОСПОДНЯ В ИЕРУСАЛИМЕ СОШЕЛ БЛАГОДАТНЫЙ ОГОНЬ (Видео)
      2024-05-05 10:11

      В храме Гроба Господня в Иерусалиме сошел благодатный огонь.  

    • ЗАО «АРДШИНБАНК» ОБЪЯВИЛ О НОВЫХ ЛЬГОТНЫХ УСЛОВИЯХ РЕФИНАНСИРОВАНИЯ БИЗНЕС-КРЕДИТОВ
      2024-05-03 16:23

      Ардшинбанк ввел новый вид рефинансирования бизнес-кредитов на льготных условиях с возможностью дополнительного финансирования текущих расходов. Продукт предназначен для малых и средних предприятий - резидентов Республики Армения, которые имеют действующие кредиты в банках Армении и хотят облегчить свою кредитную нагрузку.

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ