Ստանո․ Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն հերքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Բաքվի պնդումները:
Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցումներին՝ նա «ոչ ճիշտ» է անվանել ապրիլի 5-ին Ժնևում կայանալիք հանդիպման մասին ենթադրությունները:
«Ճիշտ չէ, որ հանդիպումը նվիրված է լինելու անվտանգության երաշխիքներին։ Այն չի անդրադառնա այլ հարցերի, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից։ Հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսության կայունության և այդ երկրի հետ երկկողմ համագործակցության վրա»,- նշել է Ստանոն։
Պաշտոնյան հավելել է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կիսում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ և բարգավաճ ապագային աջակցելու հանձնառությունը:
«Սա հնարավորություն կընձեռի քննարկել Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերության հիման վրա նրա տնտեսության ամրապնդման նպատակով»,- հավելել է Ստանոն։
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերն էլ, մեկնաբանելով ՌԴ արձագանքը ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպման վերաբերյալ, ասել էր, որ Բրյուսելում սպասվող հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա:
Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպում կունենան՝ քննարկելու Հայաստանի զարգացմանն առնչվող հարցեր։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն էլ հայտնել էր, որ բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը և կապված չէ երրորդ երկրների հետ։ Ըստ նրա՝ որևէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումները անտեղին, անհիմն և արհեստածին են։
ArmTimes.com
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 18:34
На Площади Республики Еревана 10 мая проходит митинг движения «Во имя Родины» под руководством предстоятеля Тавушской епархии Армянской Апостольской церкви, архиепископа Баграта Галстаняна. ОЖИДАЕТСЯ, ЧТО ОН ОБЪЯВИТ О ДАЛЬНЕЙШИХ ШАГАХ. Напомним, что с утра в Ереване и ряде областей прошли многочисленные мирные акции народного неповиновения, к движению присоединись многие студенты.
-
2024-05-10 17:58
Жители села Киранц вновь заблокировали дорогу Ереван-Тбилиси на участке Киранц-Воскепар. Об этом Sputnik Армения сообщил один из жителей села.
-
2024-05-10 17:56
Госдума России утвердила кандидатуру Михаила Мишустина на пост председателя правительства, за его кандидатуру проголосовали 375 депутатов.
-
2024-05-10 17:14
Члены инициативы «Айакве» перекрыли трассу Спитак – Ереван. Об этом Новости Армении – NEWS.am сообщили с места проведения акции.