Դավիթ Գալստյան․ Արցախի թե Ազգային ժողովը, թե իշխանությունը 6 ամիս է՝ գործում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սկսած 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ ավելի մեծ սպառնալիք է հայկական պետականության համար, քան որևէ այլ անձ կամ քաղաքական ուժ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
«Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր հարցազրույցները միտված են իր իշխանությունը երկարաձգելուն, նա ամեն ինչ բարդում է ուրիշների վրա և որևէ բանի համար պատասխանատվություն չի կրում:
Արցախի թե ԱԺ-ն, թե իշխանությունը արդեն իսկ 6 ամիս է գործում է, օրենքների մեջ փոփոխություն է կատարել ԱԺ-ն, գործնական առաջարկներ է արել գործադիրը այս իշխանություններին: Ու 6 ամիս հետո Փաշինյանի կողմից նման հայտարարություն անելը միտված է մեղավորների փնտրտուքի: Հերթական անգամ իր զիջողական կեցվածքի մեղքը փորձում է կրկին արցախցիների վրա»,-ասաց նա:
Անդրադառնալով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար, Դավիթ Գալստյանն ասաց. «Նախ, դա ուղղված է թուրք-ադրբեջանական տանդեմին, որ տեսեք, ես հավատարիմ եմ իմ տված խոստմանը, Արցախի հարցը փակ է, անհրաժեշտության դեպքում ուժայիններին գործի կդնեմ, բոլորին կմեկուսացնեմ: Երկրորդն այն է, որ այո, իշխանությունները հերթական անգամ սպառնալիքի լեզվով են խոսում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 13:22
Студенты Российско-Армянского (Славянского) университета в Ереване стихийно перекрыли улицу Овсепа Эмина.
-
2024-05-10 13:17
Некоторое время назад к движению во главе с предстоятелем Тавушской епархии ААЦ архиепископом Багратом Галстаняном присоединился бывший командующий 3-м армейским корпусом ВС Армении генерал Григорий Хачатуров.
-
2024-05-10 13:14
Студенты ЕГМУ сообщают, что из деканата звонят студентам и угрожают: «кто примет участие в забастовке, пожалеет и у него возникнут проблемы с экзаменами». Об этом сообщает телеграм-канал Национального фронта.
-
2024-05-10 13:13
Полиция подвергла приводу участника акции протеста в селе Малишка.