Ներքին իրավական հիմքեր են ստեղծվում Ադրբեջանի հանցագործությունների հետ կապված ՄՔԴ-ին դիմելու համար
2022թ. Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետ կապված հայկական կողմը կդիմի միջազգային քրեական դատարանին, երբ ստեղծվեն Կանոնադրությամբ սահմանված անդամ պետության գործառույթների իրականացման ներքին իրավական հիմքեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցումներին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարությունից և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից ստացված պատասխանները:
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի մեջ է մտել Միջազգային քրեական դատարանի Հռոմի Կանոնադրությունը:
Հայաստանը ստորագրել է Հռոմի Կանոնադրությունը 1999 թվականին և վավերացրել այն 2023 թվականի հոկտեմբերի 3-ին: Հիմք ընդունելով Հռոմի Կանոնադրության 12.3 հոդվածը Հայաստանը նաև հետադարձությամբ ընդունել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը 2021 թվականի մայիսի 10-ից: Հաշվի առնելով Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու հանգամանքը, NEWS.am-ը ՀՀ իրավասու մարմիններից հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանը դիմե՞լ է Միջազգային քրեական դատարանին ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի կողմից 2022թ. իրականացված պատերազմական հանցագործությունների հետ կապված:
Հարցին ի պատասխան՝ արդարադատության նախարարությունից պաշտոնապես հայտնել են, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո Արդարադատության նախարարության, որպես ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի, համակարգմամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ներպետական կառուցակարգերի ապահովման, իրավակիրառների վերապատրաստման և այլ ուղղություններով:
«Այս համատեքստում Արդարադատության նախարարությունը մշակել է «Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին» օրենքի նախագիծը՝ հիմքում դնելով այն տրամաբանությունը, որ Միջազգային քրեական դատարանի քննարկմանը կոնկրետ իրավիճակներ ներկայացնելու իրավասություն ունի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը»,-ասված է ԱՆ գլխավոր քարտուղարի պատասխանում:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ NEWS.am-ին տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությանն անդամակցելու գործընթացի հետ մեկ տեղ ընթանում է Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված ներպետական օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացման գործընթաց, որի արդյունքում նախատեսվում է ընդունել Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին օրենք, ինչպես նաև մի շարք գործող ՀՀ օրենքներում կատարել փոփոխություններ, այդ թվում նաև «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում։
«Տվյալ փոփոխությունների նպատակն է նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունների սահմանումը Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության համակարգման և Կանոնադրությամբ սահմանված անդամ պետության գործառույթների իրականացման ներքին իրավական հիմքեր ստեղծելու, այդ թվում նաև Միջազգային քրեական դատարանի Կանոնադրության 14-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրականացնելու առումով»,-նշել է Եղիշե Կիրակոսյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-01 19:49
Документы, касающиеся уточнения границ между Арменией и Азербайджаном, о судьбе которых высказывался депутат Тигран Абрамян из блока "Честь имею", были переданы в Министерство обороны, сообщает Комитет кадастра.
-
2024-05-01 19:46
В Министерстве обороны Армении опровергли муссируемую информацию о сдаче 2 позиций.
-
2024-05-01 19:44
Верховный представитель Альянса цивилизаций ООН Мигель Анхель Моратинос напомнил Баку о необходимости защиты религиозного наследия.
-
2024-05-01 19:41
Участник 44-дневной войны Ишхан Геворкян с 18:00 часов 1 мая начал 72-часовую сидячую забастовку перед зданием правительства Армении.