Последние новости

Զախարովա․ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ: Այս մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ անդամներից մեկը հայտարարում է անդամակցության սառեցման մասին, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ կազմակերպության կանոնադրության խախտումը, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի առաքելության տեղակայումը, Զախարովան ասել է. «ՀԱՊԿ երկրներից ես գիտեմ միայն մեկ անդամի, ոը մեկ ասում է՝ ՀԱՊԿ-ն է իր երկրից դուրս գալիս, հետո թե՝ ինքն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, մեկ համարվում է մասնակից, մեկ սառեցնում է, տարբեր բանավոր էկվիլիբրիստիկա: Մենք դա լսում ենք միայն Երևանի իշխանություններից»։

Հենվելով փաստաթղթերի վրա Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և կապված է նորմատիվային պարտավորությունների շրջանակով, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի, կանոնադրության և այլ փաստաթղթերի։

 «Ուզում եմ նաև հիշեցնել, որ, ի թիվս այլ բաների, ՀԱՊԿ կանոնադրությունը, ինչպես նաև 2011 թվականին ղեկավարների կողմից ստորագրված համապատասխան արձանագրությունը նախատեսում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունը կարող է որոշում կայացնել իր տարածքում երրորդ երկրների զորքեր կամ արտաքին ենթակառուցվածքային օբյեկտներ տեղակայելու մասին միայն հրատապ խորհրդակցություններից կամ համակարգումից հետո, այլ կերպ ասած՝ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ։

Ինչ վերաբերում է պարտավորությունների խախտման դեպքում պետության համար հնարավոր հետևանքներին, ապա դրանք ևս հստակ արձանագրված են։ Կարելի է խոսել ՀԱՊԿ-ի որոշմամբ նման պետության մասնակցության կասեցման մասին ՀԱՊԿ մարմինների գործունեությանը, և կարող է լինել նաև հեռացում։ «Ես հիմա խոսում եմ փաստաթղթերում գրվածի մասին»,- բացատրել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Հայաստանում տեղակայված չէ ՆԱՏՕ-ի առաքելություն, այլ ԵՄ դիտորդական առաքելություն՝ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին հետևելու համար։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ