Последние новости

Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ԵՄ երկրներում և ԱՄՆ-ում արգելել «Գորշ գայլեր»-ին

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կոչ է արել ահաբեկչական ճանաչել և ԵՄ երկրներում և ԱՄՆ–ում արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը (այժմ արգելված է միայն Ֆրանսիայում):

X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ կազմակերպությունը հիշեցնում է վերջերս Բելգիայի մի քանի քաղաքներում քրդերի և «Գորշ գայլերի» կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումները։

Լեմկինի ինստիտուտը նշում է, որ ԵՄ միակ երկիրը, որն արգելել է «Գորշ գայլերը»,Ֆրանսիան է, և Եվրախորհրդարանի անդամները համապատասխան կոչով դիմել են դեռևս 2021 թվականի մայիսին։

Ինստիտուտում կարծում են, որ «Գորշ գայլերը»՝ որպես Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերի կրող, սպառնալիք է ծայրահեղական գաղափարախոսության պատճառով ոչ միայն քրդերի, այլև այլ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ու ասորիների համար։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ