Последние новости

97 մլն դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցականների դասագրքերի համար

97 մլն 035 հազար դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների շուրջ 17 հազար սովորողներին դասագրքերով ապահովելու համար։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ամբողջությամբ փոխհատուցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարները»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Նշվում է, որ այս որոշման շնորհիվ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր սովորողներն ապահովված կլինեն դասագրքերով:

Նշենք, որ 2023 թ. հոկտեմբերից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8118 երեխա ընդունվել է Հայաստանի բոլոր մարզերի 632 դպրոցներ։

Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ