Последние новости

Ղազարյան․ ԵԽ անդամ որ երկրում կա նման բան, որ ՄԻՊ-ը դառնա հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անկեղծ ասած՝ ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչից այսօր շատ հարցերի պատասխաններ եմ ուզում ստանալ, լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

 

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հանդիսանում են ԵԽ անդամ երկրները։ Ղազարյանը նշեց, որ իրեն հետաքրքրում է՝ արդյո՞ք կարելի է 21-րդ դարում ԵԽ-ի պատասխանատվության գոտում մի հետամնաց միջնադարյան բռնապետ խախտի միջազգային ընդունված պայմանավորվածությունները, սկզբունքները, հարձակվի մի ամբողջ ժողովրդի վրա՝ բացառապես էթնիկական ցեղասպանություն իրականացնի և կարճ ժամանակ հետո, մարդկանց բռնի տեղահանեն իրենց երկրից.«Ինձ հետաքրքիր է՝ ԵԽ անդամ մյուս երկրներում նման բան գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Արդյո՞ք ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը այդ դրսևորումները պետք է ունենան։ Օրինակ՝ ինձ հետաքրքիր է՝ ԵԽ անդամ երկրորդ երկիրը կա, որ ՄԻՊ-ը դառնա հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ