Последние новости

Փոխվարչապետն ու արտգործնախարարն ընդդիմության հրավերով ապրիլի 9-ին խորհրդարան կգնան

Վաղը՝ օրվա երկրորդ կեսին, խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ–ում հրատապ նիստ է գումարվելու՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քննարկմանը հրավիրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ երկու պաշտոնյաներն էլ գալու են խորհրդարան։

Ընդդիմությունը մտադիր է նիստն անցկացնել բաց ռեժիմով, իշխանությունը՝ փակ։ Մինասյանի խոսքով, այդ հարցը քվեարկությամբ կորոշվի վաղը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ